01:21  ,  1 հուլիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Մամեդյարով - Արոնյան՝ ոչ ոքի

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը։

Հուլիսի 1-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում