17:14  ,  30 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Արթուր Դավթյանը լավագույնն է հենացատկում

Արթուր Դավթյանը նվաճեց Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը սպորտային մարմնամարզության հենացատկում։

Հայաստանի հավաքականը անդամը վաստակեց 15,016 միավոր։ Արծաթե մեդալը նվաճած ռուսաստանցի Դմիտրի Լանկինի արդյունքն է 14,733 միավոր։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել էր 5-րդ տեղը, ազատ վարժությունում՝ 6-րդ տեղը։

Եվրոպական խաղերի վերջին օրը սպորտային մարմնամարզության օղակների վարժությունում արծաթե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը։

Եվրոպական խաղերի վերջին օրը ոսկե մեդալներ են նվաճել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Մինսկում չեմպիոն էր դարձել նաեւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում