15:39  ,  30 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Արթուր Դավթյանը 6-րդն է ազատ վարժությունում

Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի վերջին օրը սպորտային մարմնամարզության մրցաշարում մրցելույթն ավարտեց Արթուր Դավթյանը։

Ազատ վարժությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը եզրափակիչում գրավեց 6-րդ տեղը՝ վաստակելով 13,466 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած Էմիլ Սորավուոն (Ֆինլանդիա) վաստակեց 14,433 միավոր։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել էր 5-րդ տեղը։

Հունիսի 30-ին օղակների վարժության եզրափակիչին կմասնակցի Վահագն Դավթյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում