14:34  +04,  30 հունիսի, 2019

«Սոչիում» գոլ խփած Ալեքսանդր Կարապետյան․ Դեռ պայմանագիր չեմ կնքել «Սոչիի» հետ (ֆոտո)

Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը փորձաշրջան է անցնում Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչիում», որն այս օրերին մարզումային հավաք է անցկացնում Սլովենիայում։

«Սոչին» ստուգողական խաղում 3։4 հաշվով պարտվել է սլովենական «Օլիմպիային»։ 31-ամյա հայ հարձակվողը մասնակցել է երկրորդ խաղակեսին եւ դարձել է գոլի հեղինակ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Կարապետյանը հայտնեց, որ դեռ պայմանագիր չի կնքել «Սոչիի» հետ։

«Ուրախ եմ, որ կարողացա աչքի ընկնել ստուգողական խաղում։ Փորձաշրջան եմ անցնում «Սոչիում»։ Առայժմ պայմանագիր չենք կնքել, ավելին ասել չեմ կարող այս պահին»,- նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ «Սոչիի» մարզչական կազմում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ