00:15  ,  30 հունիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանի չորրորդ ոչ ոքին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ 37-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի՝ չորրորդը Արոնյանի համար այս մրցաշարում։ Չորրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Արոնյանը 2 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը։ Առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը վաստակել է 3,5 միավոր։

Հունիսի 30-ին կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում