22:08  ,  29 հունիսի, 2019

«Արարատ-Արմենիան» չհաղթեց Բելառուսում, «Փյունիկը»՝ Սլովենիայում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Բելառուսի Գոմել քաղաքում ստւգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Դեսնայի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Սլովենիայում անցկացված ստուգողական խաղում մրցել է սլովենական «Մուրայի» հետ։ Թիմերը երկուական գոլ են փոխանակել՝ 2։2։ Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմի կազմում մրցակցի դարպասը գրավել են Արթուր Նադիրյանն ու Արթուր Միրանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում