21:58  ,  29 հունիսի, 2019

«Բանանցը» պարտվեց «Մարիուպոլին»

Ստամբուլի մոտ գտնվող Քարթեփե քաղաքում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» ստուգողական խաղում մրցել է ուկրաինական «Մարիուպոլի» հետ։ 2։0 հաշվով հաղթանակ է տարել Ուկրաինայի Պրեմյեր լիգան ներկայացնող թիմը։ Դուբլի հեղինակ է դարձել Տիշչենկոն, որը աչքի է ընկել 50-րդ եւ 60-րդ րոպեներին։

Հունիսի 30-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի  Ռումինիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Պոլիտեխնիկա Իաշի» թիմի հետ:

Հիշեցնենք, որ «Բանանցը» Թուրքիայում անցկացրած առաջին ստուգողական խաղը 1։1 հաշվով էր ավարտել ռուսական «ԲՄԱ Խաբարովսկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս