21:22  ,  29 հունիսի, 2019

Երեւանի «Տորպեդոյի» եւ «Ալաշկերտի» հաղթանակները

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Հանքավանում ընթացող մարզումային հավաքի ծրագրով ստուգողական հանդիպում է անցկացրել Վանաձորի «Լոռիի» հետ եւ հաղթանակ տարել է 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Նիկիտա Տանկովը, աչքի է ընկել նաեւ Ախմեդ Ջինդոյանը։

Նորաստեղծ «Տորպեդոն» Աբովյանում անցկացրել է առաջին հանդիպումը՝ մրցելով «Դիլիջանի» հետ։ «Տորպեդոն» հաղթել է 2։1 հաշվով թիմում փորձաշրջան անցնող ճապոնացի ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով