20:04  ,  29 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Կարեն Ասլանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

67 կգ քաշայինների պայքարում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց սերբ Մատե Նեմեսի հետ եւ պարտվեց 1։2 հաշվով։

Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանը 0։5 հաշվով պարտվել էր վրացի Շմագի Բոլկվաձեին։

Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 4։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին, քառորդ եզրափակիչում 6։1 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հաավարդ Յորգենսենի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում