17:51  ,  29 հունիսի, 2019

ԵԽ-2019. Արթուր Դավթյանը 5-րդն է բազմամարտում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական երկրորդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում հունիսի 29-ին տեղի ունեցավ բազմամարտի եզրափակիչը:

Հայաստանի հավաքականի կազմում բազմամարտի եզրափակիչ էր դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը: Բազմամարտում Արթուր Դավթյանը 83.632 միավորով 5-րդն է: Ազատ վարժությունում Դավթյանը վաստակեց 13.800 միավոր, նժույգի վարժություն՝ 14.400, օղակներ՝ 13.966, զուգափայտ՝ 14.00, պտտաձող՝ 13.366, իսկ իր հիմնական գործիքի՝ հենացատկում 14.100 միավոր:

Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բելյավսկին:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջարը հանդես կգա նաեւ առանձին գործիքներից հենացատքկի եւ ազատ վարժության եզրափակիչներում, որոնք տեղի կունենան հունիսի 30-ին: Օղակների վարժության եզրափակիչում է նաեւ 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը: Նա նույնպես մրցահարթակ դուրս կգա հունիսի 30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում