12:55  ,  29 հունիսի, 2019

ԵԽ-2019. Մաքսիմ Մանուկյանը պարտվեց մեկնարկում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի նախավերջին օրը հունահռոմեական ըմբշամարտի 87 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց: 1/8 եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանի մրցակիցը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկն էր, որը 5։1 հաշվով պարտության մատնեց Մաքսիմ Մանուկյանին: Եթե Ժան Բելենյուկը դուրս գա եզրափակիչ, Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:

Հունիսի 29-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Ալեքսանյանի մրցակիցը 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր վրացի Ռեւազի Նադարեիշվիլին է: Նախորդ անգամ ըմբիշները հանդիպել էին 2018 թվականին Բուդապեշտւմ կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Արթուրը 4:3 հաշվով պարտության էր պատնել Ռեւազի Նադարեիշվիլուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում