Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին, հաղորդում է Diario Sport-ը։
Մանչեսթերյան թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Ռակտիչին դիտարկում է փոխարինող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որին բարդ կլինի պահել թիմում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։
«Բարսելոնան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը 35 միլիոն եվրոյի վերաբերյալ եւ Ռակիտիչի համար պահանջում է 50 միլիոն եվրո։
31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» է 2014 թվականից։ Նա 18 միլիոն եվրոյով է տեղափոխվել «Սեւիլիայից»։
Ավարտված մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 54 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում