21:27  ,  28 հունիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Անանդ - Արոնյան պարտիայում հաղթող չեղավ

Զագրեբում ընթացող Croatia Grand Chess Tour-ի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

41-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Լեւոն Արոնյանը երեք տուրում երեք ոչ ոքիից հետո 1,5 միավորով 6-րդ տեղում է։

Հունիսի 29-ին կայանալիք չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում