18:33  ,  28 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Գոռ Ներսեսյանը բավարարվեց բրոնզե մեդալով

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսեսյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ եւ բավարարվեց բրոնզե մեդալով։

81 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գոռ Ներսեսյանը մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիթաքերի հետ եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը կիսաեզրափակիչում 1։4 հաշվով պարտվել էր բելառուս Դմիտրի Ասանաուին եւ նույնպես բավարարվել բրոնզե մեդալով։

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուսը: Մենամարտը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում