Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մեկնարկել է մեդալային պայքարը:
60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը կիսաեզրափակիչում 1։4 հաշվով պարտվեց բելառուս Դմիտրի Ասանաուին եւ բավարարվեց բրոնզե մեդալով։
Կարեն Տոնականյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր իսպանացի Կրիստիան Վասկեսին: Քառորդ եզրափակիչում 3։2 հաշվով առավելության էր հասել բրիտանացի Կալում Ֆրենչի նկատմամբ։
81 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Գոռ Ներսեսյանը կհանդիպի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջիամին Ուիտակերին: Մենամարտը կմեկնարկի 17:30-ին: Իսկ Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուսն է: Մենամարտը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում