16:43  ,  28 հունիսի, 2019

«Միլանը» զրկվեց Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից

Իտալական «Միլանը» պաշտոնապես հեռացվեց Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակիցների թվից ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար։

Ապրիլին ՈւԵՖԱ-ն հայտնել էր, որ «Միլանը» չի կատարել 2016, 2017, 2018 թվականների հաշվետու ժամանակահատվածների համար առանց ֆինանսական կորստի հաշվետվություն ներկայացնելու պահանջը։ Գործը քննել է Մարզական վճռաբեկ դատարանը եւ որոշում կայացրել Եվրոպայի լիգայից «Միլանի» հեռացման մասին։

Իտալիայի առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Միլանի» տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում կզբաղեցնի «Ռոման»։ «Տորինոն» հանդես կգա Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English