15:01  ,  28 հունիսի, 2019

Մինսկ-2019․ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս եկան կիսաեզրափակիչ։

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 6։1 հաշվով առավելության հասավ նորվեգացի Հաավարդ Յորգենսենի նկատմամբ եւ եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ։

1/8 եզրափակիչում Կարեն Ասլանյանը 4։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին։

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Իգոր Բեշլեագային։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Տամաշ Լորինչը։

Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English