14:34  ,  28 հունիսի, 2019

Ուիմբլդոն․ Առաջատարների մրցակիցներն առաջին շրջանում

Լոնդոնում տեղի ունեցավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը։

Գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմրցի գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ։ Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի (2) մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Լլոյդ Ջորջ Հարիսը։ Իսպանացի Ռաֆայել Նադալը (3) կխաղա ճապոնացի Յուիտի Սուգիտայի հետ։

Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը (6) կխաղա չեխ Իրժի Վեսելիի, ավստրիացի Դոմինիկ Տիմը (5)՝ ամերիկացի Սեմ Կուերիի, ամերիկացի Ջոն Իսները (9)՝ նորվեգացի Կասպեր Ռուուդի, հույն Ստեֆանոս Ցիցիպասը (7)՝ իտալացի Տոմաս Ֆաբյանոյի հետ։

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը (10) կմրցի հարավկորեացի Կվոն Սոն Ուի հետ։

Հիմնական մրցաշարը կմեկնարկի հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում