14:18  ,  28 հունիսի, 2019

Մինսկ-2019․ Հայաստանի մարզիկները մեկնարկեցն հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։

Հայաստանի երեք ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչում Կարեն Ասլանյանը (67 կգ) 4։0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովին։

Կարապետ Չալյանը (77 կգ) 9։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիեւին։

Արմեն Մելիքյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում