00:52  ,  28 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Էդգար Ստեփանյանը վերջինն է

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հեծանվային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը մասնակցեց սկրետչ մրցաձեւին եւ զբաղեցրեց վերջին տեղը՝ 16-րդ։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած մրցման ժամանակ Էդգար Ստեփանյանը աջ դաստակի երկու կոտրվածք էր ստացել։

Նա հունիսի 23-ին Եվրոպական խաղերում պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժիշկները թույլ չեն տվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում