21:38  ,  27 հունիսի, 2019

Չեմպիոն «Արարատ-Արմենիան» ներկայացրեց նոր համազգեստը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա նոր մրցաշրջանում։ Համազգեստն իսպանական Joma ապրանքանիշի է։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը տնային հանդիպումները կանցկացնի սպիտակ, արտագնա խաղերը՝ կարմիր խաղաշապիկով։

Հիշեցնենք, որ երեւանյան թիմը Բելառուսի Գոմել քաղաքում այժմ անցկացնում է մարզումային հավաք՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։ Շվեդական ԱԻԿ-ի դեմ առաջին խաղը տեղի կունենա Երեւանում հուլիսի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում