21:03  ,  27 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար պարտվեց Գոռ Հովհաննիսյանին

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վալոդյա Ֆրանգուլյանը 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ եւ պարտություն կրեց 2։8 հաշվով։

Վալոդյա Ֆրանգուլյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչում եւ 0։6 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիեւին։

Սփոփիչ գոտեմարտում Ֆրանգուլյանը 3:1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիեւին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում