19:40  ,  27 հունիսի, 2019

Եվրոպական խաղեր․ Բելառուսը ծախսել է 250 միլիոն դոլար

Եվրոպական խաղերի կազմակերպման եւ անցկացման համար Բելառուսը ծախսել է 540 միլիոն բելառուսական ռուբլի (մոտ 250 միլիոն դոլար)։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարար Մաքսիմ Երմոլովիչը։

Բյուջեից հատկացվել է 266 միլիոն բելառուսական ռուբլի։ Հովանավորների օգնությունից, տոմսերի վաճառքից եւ վարկային միջոցներից գոյացել է 274 միլիոն բելառուսական ռուբլի, հաղորդում է naviny.by-ը։

Ծախսերի 70 տոկոսն ուղղվել է ենթակառուցվածքի (մարզական կառույցներ, հյուրանոցներ, ճանապարհներ) զարգացմանը։

Եվրոպական խաղերի շնորհիվ Բելառուսում սպասվում է առեւտրի, սպասարկման եւ տուրիստական ոլորտների աճ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում