16:48  ,  27 հունիսի, 2019

«Նյուքասլի» գլխավոր մարզիչի թեկնածուները

Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչի երեք հիմնական թեկնածուներն են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» գլխավորող Սթիվեն Ջերարդը, ֆրանսիական «Նիցայի» մարզիչ Պատրիկ Վիեյրան եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան, հաղորդում է telegraph.co.uk-ը։

Ջերարդի տեղափոխությունը քիչ հավանական է, սակայն Վիեյրան ու Արտետան հետաքրքրված են այս տարբերակով։

«Նյուքասլի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Ռաֆայել Բենիտեսի հեռանալուց հետո։ Իսպանացի մասնագետն անգլիական թիմը գլխավորեց երեք տարի։ Անգլիայի ավարտված առաջնությունում «Նյուքասլը» գրավեց 13-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում