14:05  ,  27 հունիսի, 2019

«Վալենսիայի» դարպասապահը տեղափոխվեց «Բարսելոնա»

«Բարսելոնան» ձեռք բերեց «Վալենսիայի» դարպասապահ Նետուին։ Կատալոնական ակումբը 29-ամյա բրազիլացի խաղացողի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գինը կազմել է 26 միլիոն եվրո։ Եվս 9 միլիոն եվրո «Վալենսիան» կարող է ստանալ հնարավոր բոնուսներից։ «Բարսելոնան» պայմանագրում Նետուի տրանսֆերային գինն ամրագրել է 200 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Նետուն «Վալենսիայում» մասնակցել է 47 հանդիպման, բաց թողել 49 գոլ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենը «Բարսելոնայից» տեղափոխվել էր «Վալենսիա» 35 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում