15:50  ,  27 հունիսի, 2019

ՊՍԺ-ն մերժել է «Բարսելոնային» Նեյմարի տրանսֆերի հարցում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Le Parisien-ը։

Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն համաձայնության չի հասել փարիզյան ակումբի հետ, սակայն 27-ամյա բրազիլացին պատրաստվոըմ է հուլիսի 7-ին կայանալիք ասուլիսում հայտարարել ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում