13:36  ,  27 հունիսի, 2019

ԵԽ-2019. Պայքարի մեջ են մտնում Հայաստանի մարմնամարզիկները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը Հայաստանի պատվիրակությունից պայքարի մեջ են մտնում սպորտային մարզմնամարզիկները:

Հունիսի 27-ին տեղի կունենա սպորտային մարմնամարզության բազմամարտի որակավորման փուլը: Հայաստանի թիմի կազմում մրցահարթակ դուրս կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը:

Բազմամարտի որակավորման փուլը կմեկնարկի 14:00-ին (Երեւանի ժամանակով): Հունիսի 27-ին պայքարի մեջ կմտնեն նաեւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ու թիավարող Վլադիմիր Ալավերդյանը: Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը ուժերը կչափի սկրեչ մրցաձեւում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Թիավարության մրցաշարում Վլադիմիր Ալավեդրյանը կմասնակցի բայդարկա 5000 մետր մրցաձեւին: Մեկնարկը 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում