12:32  ,  27 հունիսի, 2019

ԵԽ-2019. Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վալոդյա Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ, 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Գեորգի Կոլիեւին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ֆրանգուլյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտվել էր Հաջի Ալիեւին: Ադրբեջանցի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը: Գոտեմարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:40-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում