13:09  ,  27 հունիսի, 2019

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Դե Լիգտի հետ վարձատրության հարցում

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը մոտ է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս» տղափոխվելուն։ Կողմերը համաձայնության են հասել ֆուտբոլիստի վարձատրության հարցում։ 19-ամյա հոլանդացի խաղացողը կստանա տարեկան 12 միլիոն եվրո, գումարած բոնուսներ, հաղորդում է Sky Sports-ը։ Դե Լիգտի տրանսֆերը գնահատվում է 75 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտը «Այաքսի» հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս