11:12  ,  27 հունիսի, 2019

«Աթլետիկոն» 126 միլիոն եվրո կվճարի «Բենֆիկայի» 19-ամյա հարձակվողի համար

Պորտուգալական «Բենֆիկան» ընդունել է Մադրիդի «Աթլետիկոյի» առաջարկը եւ կվաճառի 19-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշին 126 միլիոն եվրոյով, հաղորդում է El Transistor-ը։ Տրանսֆերը կձեւակերպվի առաջիկա օրերին։

Ֆելիշի տրնսֆերը կլինի ամենաթանկը «Աթլետիկոյի» պատմության մեջ։ Ֆուտբոլիստւ տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո։ Ֆելիշի գործակալ Ժորժե Մենդեշը կստանա գործարքի գումարի 30 տոկոսը։

Ավարտված մրցաշրջանում Ֆելիշը «Բենֆիկայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բենֆիկայի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Ֆելիշը նորամուտը Պորտուգալիայի հավաքականում նշեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայում՝ թիմի հետ նվաճելով գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում