09:43  ,  27 հունիսի, 2019

Գվարդիոլա․ Ես կվերադառնամ Բարսելոնա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է լուրերը, թե առաջիկայում զբաղեցնելու է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը։

«Ես չեմ լինի «Բարսելոնայի» նախագահ, մոռացեք։ Ես կվերադառնամ Բարսելոնա, բայց ոչ նախագահի կարգավիճակում։ Դրան պետք է պատրաստ լինել, ունենալ գիտելիք, այդ ամենն իմ մասին չէ։ Ես ձգտում եմ լինել լավ մարզիչ, բայց նախագահի դերը բացարձակ այլ է, պաշտոնական ճաշերն էլ շատ ձանձրալի են»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Գվարդիոլան «Բարսելոնայում» խաղացել է 1990-2001-ին, գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2012-ին։ Խաղացողի կարգավիճակում կատալոնական թիմի հետ նվաճել է 16 տիտղոս, մարզիչի դերում՝ 14 տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում