00:31  ,  27 հունիսի, 2019

Սիլեսենը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Վալենսիա»

«Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենը կարիերան կշարունակի «Վալենսիայում», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Վալենսիան» տրանսֆերի համար կվճարի 35 միլիոն եվրո։

Սիլեսենը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2016թ․ ամռանն «Այաքսից» 13 միլիոն եվրոյով։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» մասնակցեց 32 հանդիպման եւ բաց թողեց 25 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում