23:36  ,  26 հունիսի, 2019

Croatia Grand Chess Tour․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլը, որին մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։ Առաջին տուրում նա սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 50-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։

Հունիսի 27-ին կայանալիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ։

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում