Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլը, որին մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։ Առաջին տուրում նա սեւերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 50-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի։
Հունիսի 27-ին կայանալիք երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում