23:23  +04,  26 հունիսի, 2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հայր է դարձել (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանը հայր է դարձել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արամ Ավագյանը: 28-ամյա բռնցքամարտիկի առաջնեկը տղա է, որին անվանակոչել են Արտյոմ: Զույգն ամուսնացել է 2016 թվականի հոկտեմբերին:

Արամ Ավագյանը բռնցամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից է եղել: 2015թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, երկու անգամ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում է ընդգրկվել, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է: 2016 թվականից Ավագյանը հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ մենամարտն անցկացրել է մայիսի 4-ին Լաս Վեգասում, որտեղ 10 ռաունդանոց մենամարտում պաշտպանել է կիսաթեթեւ քաշային կարգում WBC International Silver գոտին։ Արամ Ավագյանն այժմ ամերիկյան հայտնի Glendale Fighting Club-ի անդամ է, մոսկովյան Punch Boxing Promotion-ի հետ այլեւս չի համագործակցում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: