23:02  +04,  26 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց բրոնզե մեդալ

Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ։

81 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Գոռ Ներսեսյանը մենամարտեց թուրք Բայրամ Մալքանի հետ եւ պարտության մատնեց 3։2 հաշվով։

Հունիսի 26-ին կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը։

60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Կարեն Տոնականյանը 3։2 հաշվով առավելության էր հասել բրիտանացի Կալում Ֆրենչի նկատմամբ։

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: