22:01  ,  26 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում են

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

60 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Կարեն Տոնականյանը 3։2 հաշվով առավելության հասավ բրիտանացի Կալում Ֆրենչի նկատմամբ։

64 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որը քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության է մատնել հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին։

Երկու բռնցքամարտիկներն էլ ապահովել են բրոնզե մեդալ։

Կանանց մրցաշարի 51 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում մենամարտեց լեհ Սանդրա Դրաբիկի հետ եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում