22:43  ,  26 հունիսի, 2019

Ռաֆայել Նադալը պարտվեց

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն է կրել այս մրցաշրջանում առաջին անգամ խոտածածկով կորտում անցկացրած մրցախաղում։

Արգենտինայի Հերլինգեմ քաղաքում ընթացող ցուցադրական մրցաշարում իսպանացի թենիսիստը 3։6, 3։6 հաշվով պարտվել է խորվաթ Մարին Չիլիչին։ Պայքարը տեւել է 1 ժամ 1 րոպե։

Հաջորդ հանդիպումը Նադալը կանցկացնի հունիսի 28-ին՝ մրցելով ֆրանսիացի Լյուկա Պուիի հետ։

Նադալը պատրաստվում է Ուիմբլդոնի մրցաշարին, որի հիմնական փուլը կմեկնարկի հուլիսի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում