19:37  +04,  26 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանն ու Բարեղամ Հարությունյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս մնացին պայքարից քառորդ եզրափակիչում։

52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 0։5 հաշվով պարտվեց իսպանացի Գաբրիել Էսկոբարին։

+91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մենամարտեց Գերմանիայի ներկայացուցիչ Նելվի Տիաֆակի հետ եւ պարտություն կրեց 2։3 հաշվով։

Հունիսի 26-ին կմենամարտեն նաեւ Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: