Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում։
27-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել «Արդայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռումյան Հովսեփյանը հունիսի 19-ին էր հեռացել Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկից»։
Բուլղարիայի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 12-ին։ «Արդան» կընդունի Պլովդիվի «Բոտեւին»։ «Արդան» Բուլղարիայի երկրորդ լիգայի ավարտված առաջնությունում գրավել էր երրորդ տեղը եւ անցումային խաղում հաղթանակի շնորհիվ նվաճել ուժեղագույնների լիգայի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում