20:36  ,  26 հունիսի, 2019

«Լոռիի» 20-ամյա իսպանացի նորեկը

Իսպանացի ձախ պաշտպան Պեդրո Խուան Ագիլար Մորիլյոն տեղափոխվել է «Լոռի», հայտնում է Վանաձորի ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա Պեդրոն իսպանական «Կադիսի» սան է: Նախորդ ակումբը եղել է «Ալկալան»:

Իսպանացի ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում