21:40  +04,  26 հունիսի, 2019

«Չելսին» Լեմպարդին կվճարի տարեկան 4,5 միլիոն եվրո

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն առաջիկա օրերին պայմանագիր կնքի «Չելսիի» հետ։ Լոնդոնյան ակումբը թիմի նախկին խաղացողին գլխավոր մարզիչի պաշտոնում կվճարի տարեկան 4,5 միլիոն եվրո, հաղորդում է The Times-ը։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր։

Լեմպարդը կփոխարինի իտալացի Մաուրիցիո Սարիին, որը նշանակվել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։

Լեմպարդի եւ նրա օգնական Ջոդի Մորիսի պայմանագրերի միակողմանի խզման համար «Չելսին» «Դերբի Քաունթիին» կվճարի 4,5 միլիոն եվրո։

Լեմպարդը մարզչական կարիերան սկսել է 2018թ․ մայիսին։ «Դերբի Քաունթին» նրա գլխավորությամբ հանդես եկավ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար փլեյ-օֆֆում, սակայն 1։2 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային»։

Լեմպարդը «Չելսիում» խաղացել է 2001-2014 թվականներին, դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: