16:32  ,  26 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Հրաչիկ Բաբայանը դարձյալ չհաղթահարեց որակավորման փուլը

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ  Հրաչիկ Բաբայանը երրորդ մրցաձեւում էլ չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Օդամուղ հրացանից 50 մետր վարժությունում Հրաչիկ Բաբայանը գրավեց 33-րդ տեղը։

Հրաչիկ Բաբայանը օդամուղ հրացանից 10 մետր վարժությունում գրավել էր 24-րդ տեղը։

Ալլա Պողոսյանի հետ Բաբայանը հանդես էր եկել նաեւ օդամուղ հրացանից 10 մետր միքս վարժության մրցմանը՝ գրավելով 23-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում