13:36  ,  26 հունիսի, 2019

ԵԽ-2019․ Ֆրանգուլյանն ու Հովսեփյանը պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Վալոդյա Ֆրանգուլյանն ու Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում։ Երկուսն էլ պայքարը սկսել էին 1/8 եզրափակիչում։

65 կգ քաշային կարգում Ֆրանգուլյանը գոտեմարտեց ադրբեջանցի Հաջի Ալիեւի հետ եւ պարտություն կրեց 0։6 հաշվով։

97 կգ քաշային Հովսեփյանը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեի հետ, որն ուժեղ էր 13։2 հաշվով։

Եթե հաղթանակ տարած ըմբիշները հասնեն եզրափակիչ Ֆրանգուլյանն ու Հովսեփյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում