14:38  ,  26 հունիսի, 2019

Ֆուտբոլի կանանց ԱԱ․ Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը։

Նորվեգիա - Անգլիա (հունիսի 27)

Ֆրանսիա - ԱՄՆ (հունիսի 28)

Իտալիա - Հոլանդիա (հունիսի 29)

Գերմանիա - Շվեդիա (հունիսի 29)

1/8 եզրափակիչում Նորվեգիան հաղթել է Ավստրալիային (1:1, 11մ՝ 4:1), Անգլիան՝ Կամերունին (3:0), Ֆրանսիան՝ Բրազիլիային (2:1, լրացուցիչ ժամանակ), ԱՄՆ-ն՝ Իսպանիային (2:1), Իտալիան՝ Չինաստանին (2:0), Հոլանդիան՝ Ճապոնիային (2:1), Գերմանիան՝ Նիգերիային (3:0), Շվեդիան՝ Կանադային (1:0)։

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 2-ին եւ 3-ին, երրորդ տեղի խաղը՝ հուլիսի 6-ին, եզրափակիչը՝ հուլիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում