15:34  +04,  26 հունիսի, 2019

Մոսկվայի «Արարատը» հաղթել է առանց առաջատարների եւ կխաղա ՊՖԼ-ում

Ֆուտբոլի Մոսկվայի սիրողական թիմերի առաջնության 13-րդ տուրում հաղթանակ է տարել մոսկովյան «Արարատը»։

Առանց առաջատարների հանդես եկած «Արարատն» առավելության է հասել 4։2 հաշվով Լոգուայի դուբլի եւ Սամիլինի ու Մուրադովի գոլերի շնորհիվ։

NEWS.am Sport-ի տվյալներով, Մոսկվայի «Արարատի» առաջատարները կտեղափոխվեն Երեւանի «Արարատ»։

Մոսկովյան «Արարատը» ՊՖԼ-ի հաջորդ մրցաշրջանում հանդես գալու արտոնագիր է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: