10:10  ,  26 հունիսի, 2019

Երեւանի «Արարատը» ձեռք է բերել 15 օտարերկրացի ֆուտբոլիստների

Նորանշանակ ռուսաստանցի գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատովի ղեկավարությամբ Մոսկվայում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» պայմանագրեր է կնքել Ռուսաստանն ու Վրաստանը ներկայացնող 15 ֆուտբոլիստների հետ, հայտնի դարձավ NEWS.am Sport-ին։

Նրանց թվում են նաեւ Երեւանի «Ուլիսի» եւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանն ու «Սոչիի» ռուսաստանցի պաշտպան Արկադի Կալայջյանը։

Երեւանում «Արարատին» կմիանան նաեւ հնարավոր նորեկներ Բրազիլիայից եւ Աֆրիկայից։ Նրանք կանցնեն փորձաշրջան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս