09:48  ,  26 հունիսի, 2019

«Բարսելոնան» վաճառեց Անդրե Գոմեշին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը դարձավ անգլիական «Էվերտոնի» խաղացող, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 25-ամյա պորտուգալացի խաղացողի համար «Էվերտոնը» վճարել է 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Անդրե Գոմեշը վարձակալությամբ էր հանդես գալիս «Էվերտոնում»։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

«Բարսելոնայում» Գոմեշը հանդես է եկել 2016-2018 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում