Բրազիլացի պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է Վանաձորի «Լոռին»:
27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն:
Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։
«Լոռին» Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։
Ավելի վաղ «Լոռին» երկու տարվա պայմանագիր էր կնքել նաեւ բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոյի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում