09:10  ,  26 հունիսի, 2019

«Լոռին» ունի եւս մեկ բրազիլացի նորեկ՝ Էստոնիայի չեմպիոն

Բրազիլացի  պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն համալրել է Վանաձորի «Լոռին»:

27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու» ՖԱ, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն:

Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական եւ բրազիլական մի քանի ակումբներում։

«Լոռին» Գուստավոյի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Ավելի վաղ «Լոռին» երկու տարվա պայմանագիր էր կնքել նաեւ բրազիլացի պաշտպան Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում